21985 դիտում
09:42 28-02-2018
Արփինե Հովհաննիսյանը վաճառել է մեքենան ավելի թանկը գնելու համար. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Ըստ այդմ, Հովհաննիսյանը նախորդ տարի 10 միլիոն դրամով վաճառել է իրեն պատկանող «TOYOTA PRIUS 1.8 HYBRID» մակնիշի ավտոմեքենան, որպեսզի մի քիչ ավելի թանկ՝ 20 միլիոն դրամով գնի «MINI COOPER COUNTRYMAN» մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները նախորդ տարի չնչին փոփոխության են ենթարկվել՝ 1,5 միլիոն դրամից դառնալով 2 միլիոն դրամ:
Տարեկան եկամուտները կազմել են 32 միլիոն 441 հազար դրամ, որից 10 միլիոն դրամը ստացված փոխառություններ են՝ վարկեր, 4 միլիոն 638 հազար, 6 միլիոն 661 հազար և 1 միլիոն 140 հազար դրամը աշխատավարձեր են, իսկ 10 միլիոն դրամն էլ մեքենայի վաճառքից ստացված գումար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1326 դիտում
09:47 21-03-2014
Սուսաննան արյունը վաճառել է երեխաների համար սնունդ գնելու համար․ Առավոտ
Այս բաժնից
460 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
553 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»