211652_close_icon
views-count4411 դիտում article-date 16:43 24-02-2018

Արմեն Մարտիրոսյանն ընտրվել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ

Այսօր՝ փետրվարի 24-ին, Արցախյան ազատագրական շարժման 30-ամյակի կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցության վարչությունը համապետական իր քաղաքական խորհրդի հետ մեկտեղ նիստ անցկացրեց մայրաքաղաքում գտնվող «Ժառանգության» կենտրոնական գրասենյակում: «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, թե հանրապետության բոլոր մարզերից հավաքված 50 պատվիրակները քննարկեցին երկրի ներկա քաղաքական իրավիճակը՝ Շարժման ժառանգության բազմիմաստ լույսի ներքո: Ավելի ուշ հրավիրված՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստը քննարկեց պաշտոնատար անձանց ռոտացիայի իր մշակած երկարատև և խիստ այժմեական քաղաքականությունը: Ողջ մանրամասնությամբ քննարկվեց Հովհաննիսյանի ներկայացրած օրակարգային դրույթը: Արդյունքում «Ժառանգության» վարչությունը Արմեն Մարտիրոսյանին ընտրեց նախագահ, Սուսաննա Մուրադյանին՝ փոխնախագահ և Րաֆֆի Հովհաննիսյանին՝ քաղաքական խորհրդի պատասխանատու: Վանիկ Ալեքսանյանը կշարունակի կատարել վարչության քարտուղարի, Անդրանիկ Գրիգորյանը՝ միջազգային հարցերով գլխավոր քարտուղարի եւ Գեւորգ Ղահրամանյանը՝ կուսակցության խոսնակի պարտականությունները:

Նմանատիպ նյութեր