1951 դիտում
20:27 31-03-2019
«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ է ընտրվել Անդրանիկ Գրիգորյանը. Tert.am
«Ժառանգություն» կուսակցության հերթական՝ 12-րդ համագումարում տեղի են ունեցել նոր վարչության առաջադրված թեկնածուների, ինչպես նաեւ կանոնադրական, վերստուգիչ հանձնաժողովների անդամների ընտրություններ, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/03/31/heritage-party/2961838?fbclid=IwAR1EALzl8RTep0RJt_dfOs8pOCuStnpAbM9CVA9FBzWO68qBQ_LfW6KqZDo]Tert.am[/url]-ը։
Միաձայն ընդունվել է «Ժառանգություն» կուսակցության 12-րդ համագումարի Բանաձևը, որի արձանագրմամբ՝ ՀՀ-ում տեղի է ունեցել ձևով, բովանդակությամբ և ընթացակարգով ժողովրդավարական հեղափոխություն, սակայն դեռևս չի հաջողել իրական ժողովրդավարության տանող իրավաքաղաքական անհրաժեշտ փաթեթի ամրագրումը: Շեշտվել են անցյալից եկող գերկուսկացականացված իշխանության նյութականացման հնարավոր վտանգները, ինչպես նաև որոշվել է նպատակաթիրախ շարունակել աշխատանքը հանուն իրապես ազատ, անկախ ու արդար Հայաստանի քաղաքակրթապես կայացման:
Նոր վարչության կազմում ընտրվել են տնտեսագետներ Գագիկ Մարգարյանը, Ռշտուն Մարտիրոսյանը, Տաթևիկ Գամաղելյանը, Ստեփան Վարդանյանը և Նուբար Հակոբյանը, մանկավարժներ Անդրանիկ Գրիգորյանը, Մարիաննա Ոսկանյանը, Հայկ Գասպարյանը, Մերի Մաթևոսյանը և Արեգ Մկրտչյանը, բանասեր-լեզվաբան Նարինե Դիլբարյանը, ճարտարապետ Աշոտ Սաժումյանը, մանկաբույժ Հասմիկ Ավետիսյանը, լրագրող Վանիկ Ալեքսանյանը և ճարտարագետ Արմենակ Ստեփանյանը:
Ամբողջությամբ՝ սկազբնաղբյուր կայքում։
Նմանատիպ նյութեր
4588 դիտում
16:43 24-02-2018
Արմեն Մարտիրոսյանն ընտրվել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ
903 դիտում
22:15 15-05-2020
Նարինե Դիլբարյանն ընտրվել է «Ժառանգություն» կուսակցության նախագահի պաշտոնում
Այս բաժնից
382 դիտում
18:19 28-11-2024
ԱԺ-ում հանդիպել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները
475 դիտում
18:07 28-11-2024
Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր