Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամների հետ
Հանրապետական կուսակցության կողմից Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամների հետ։
Հանդիպման ընթացքում կուսակցության անդամները նախագահի թեկնածուին ներկայացրել են երկրում տիրող իրավիճակը, առկա խնդիրները:
«Ներկայացվեց նաև ստեղծված բարդ իրավիճակին լուծում տալու՝ կուսակցության տեսլականը։ Իր դիրքորոշման ու պատկերացումների մասին խոսեց նաև Արմեն Սարգսյանը՝ ներկայացնելով սեփական մոտեցումները՝ երկրի առջև ծառացած խնդիրների լուծման հարցում», - ասված է «Ժառանգության» գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ անցած շաբաթավերջին Արմեն Սարգսյանը հանդիպել էր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ։
Հիշեցնենք՝ Արմեն Սարգսյանը նախագահի թեկնածու լինելու առաջարկը ստանալուց հետո հանդիպումներ է ունեցել խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի, Արցախի, Սփյուռքի ներկայացուցիչների հետ: Նախագահի ընտրություններն անցկացվելու են մարտի 2-ին: