211652_close_icon
views-count8427 դիտում article-date 23:22 23-02-2018

Կայացել է Հայկ Դարբինյանի «Երգեր Ջեյնի մասին» գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 23-ին, կայացավ երիտասարդ գրող, ՌԴ գրողների միության անդամ Հայկ Դարբինյանի «Երգեր Ջեյնի մասին» գրքի շնորհանդեսը։ Չորս գլխից բաղկացած «Երգեր Ջեյնի մասին» գիրքը պատմում է սիրո մասին, որտեղ ներկայացված են երիտասարդ գրողի պատկերացումները: Հեղինակի մեկնաբանությամբ, գլխավոր հերոսուհին՝ Ջեյնը, հանդիսանում է սիրո հավաքական կերպար և ստեղծագործությունը լի է սիրային հարաբերությունների ընկալման ներկայացմամբ, սակայն զուրկ չէ էսթեթիկայից և ռոմանտիզմի սկզբունքներից։ Շնորհանդեսին ներկա էին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, Հայկի ընկերները, մտերիմներն ու հարազատները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր