211652_close_icon
views-count5294 դիտում article-date 23:30 22-02-2018

Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել Մինսկում

Փետրվարի 20-ին Բելառուսում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում, որի մասնակցեցին Բելառուսի հասարակական-քաղաքական սեկտորի ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ: Շնորհակալություն հայտնելով ներկաներին մասնակցության համար՝ Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն անդրադարձավ հայ ժողովրդի նորագույն պատմության ամենափառավոր էջերից մեկին՝ Ղարաբաղյան շարժմանը՝ որպես ժողովուրդների ազատ ինքնորոշման անօտարելի իրավունքի իրագործման դասական օրինակի: ՀՀ դեսպանը նշեց, որ արցախահայության պետականակերտման ճանապարհը եղել է դժվարին, միահյուսված կորուստներով ու ձեռքբերումներով, և որ այսօր երախտագիտությամբ անցյալը վերհիշելու, խոնարհվելու և հպարտանալու պահն է: Միջոցառման մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին Սումգայիթի ջարդերի, Ադրբեջանի կողմից Արցախին պարտադրված պատերազմի նահատակների հիշատակին:

Նմանատիպ նյութեր