211652_close_icon
views-count10649 դիտում article-date 18:20 22-02-2018

Ժոզե Մոուրինյո. Պոգբան որոշ կասկածներ է հարուցում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ մեկնաբանել է, թե ինչու կիսապաշտպան Պոլ Պոգբան չի ընդգրկվել թիմի մեկնարկային կազմում՝ «Սևիլյայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ խաղում (0:0): «Միշտ հարցնում եք նրանց մասին, ովքեր մեկնարկային կազմում չեն լինում: Պոլը շաբաթ օրն էլ չխաղաց՝ «Հադերսֆիլդի» հետ: Ես չէի ասի, թե դա շատ տակտիկական որոշում էր: Մենք երեք կիսապաշտպանով ենք խաղում, ու Պոլը կարող է իդեալական կատարել այդ դերը: Սակայն նա իմ մոտ որոշ կասկածներ հարուցեց՝ չխաղալով շաբաթ օրը: Նա չէր խաղացել իր անձնական որոշմամբ: Նա իրեն այնքան էլ լավ չէր զգում և որոշակի կասկածներ առաջացրեց», ասել է Մոուրինյոն: Նշենք, որ «Սևիլյայի» հետ խաղում Պոգբան պահեստայինների թվում էր, սակայն արդեն 16-րդ րոպեին խաղադաշտ մտավ՝ փոխարինելով վնասվածք ստացած Անդեր Էրերային:

Նմանատիպ նյութեր