5476 դիտում
17:00 22-02-2018
Մեկնարկել է «Ճանաչի՛ր ինձ» մշակութային ծրագիրը
Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության նախաձեռնությամբ մայրաքաղաքի մշակութային կրթօջախներում մեկնարկել է «Ճանաչի՛ր ինձ» ծրագիրը: Առաջին հանդիպումը Կոմիտասի անվան ազգային քառյակի հետ էր՝ թավջութակահար, քառյակի համահիմնադիր Սարգիս Ասլամազյանի անունը կրող թիվ 1 երաժշտական դպրոցում:
Դպրոցի սաներն ու նրանց ծնողները հնարավորություն են ունեցել ունկնդրելու կոմիտասյան երաժշտությունը շուրջ 95-ամյա պատմություն ունեցող լարային քառյակի կատարմամբ: Միջոցառմանը ներկա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը նշել է, որ նման հանդիպումները լինելու են շարունակական:
«Դեռևս 2017 թվականից մենք աշխատում էինք ծրագրի ուղղությամբ: Ուրախ եմ, որ մեր և Կոմիտասի անվան քառյակի նախաձեռնությունը համընկավ և այսպիսով տրվեց «Ճանաչի՛ր ինձ» մշակութային ծրագրի մեկնարկը: Երևանի քաղաքապետարանի ենթակայության արվեստի և երաժշտական դպրոցներում, մշակույթի կենտրոններում տարվա ընթացքում սպասվում են մշակութային տարբեր գործիչների հետ հետաքրքիր հանդիպումներ, բաց դասեր» ,- նշել է Ռուբեն Հովհաննիսյանը:
Կոմիտասի անվան ազգային քառյակի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանն իր հերթին ընդգծել է նախաձեռնության կարևորությունն ու նկատել, որ շատ երեխաների համար նման հանդիպումները բացառիկ հետաքրքրական կլինեն:
Համերգային ծրագրի ավարտին քառյակի անդամները շփվել են երեխաների հետ, նաև սիրով պատասխանել հարցերին՝ ներկայացնելով մանրամասներ քառյակի ստեղծման պատմության, հաջողության ճանապարհի և հետագա անելիքների մասին:
Նմանատիպ նյութեր
2451 դիտում
13:17 02-11-2020
Արթուր Աբրահամ. Ճանաչո՞ւմ ես ինձ, ճանաչի՛ր Արցախը
792 դիտում
15:58 20-11-2015
Մեկնարկել է «Իմ Հայաստան. մշակութային զբոսաշրջությունը Հայաստանում» ծրագիրը
3151 դիտում
21:30 31-05-2016
Մեկնարկել է «Մշակութային կազմակերպություն-դպրոց» ծրագիրը. ծրագրում ընդգրկված է 310 երեխա
Այս բաժնից
535 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
628 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է