211652_close_icon
views-count2273 դիտում article-date 13:47 22-02-2018

Բուժհաստատություններն ունեն բարձր առաստաղ, պահանջում են ջեռուցման մեծ ծախսեր, աշխարհում նման բան չկա. վարչապետ

Կառավարությայն նիստում այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձել է նոր առողջապահական հաստատությունների կառուցման և գործող կենտրոնների արդիականացման ներդրումային ծրագրեր մշակմանը, կարևորելով նման կենտրոններին ներկայացվող պահանջները, պայմանները այդ թվում ճարտարապետական լուծումները և ֆունկցիոնալ կառուցվածքը։ «Բժշկական հաստատություններին վերաբերող գործող քաղաքաշինական նորմատիվ ակտերը ընդունվել են 1989 թվականին, չեն արդիականացվել և չեն համապատասխանում միջազգային փորձում ընդունված ժամանակակից չափանիշներին ու պահանջներին, ինչպես նաև սահմանափակում են փոքր ծավալի բժշկական ծառայություններ մատուցող հաստատություններ կառուցելու հնարավորությունները»,- ասաց Կարեն Կարապետյանը: Վարչապետն Առողջապահության նախարարին և Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց 2-ամսյա ժամկետում համատեղ ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առողջապահական հաստատություններին ներկայացվող քաղաքաշինական նորմերի վերանայման, արդիականացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցմանն ուղղված առաջարկություններ։ «Մենք կառուցում ենք բժշկական հաստատություններ, որոնց հաստատուն ծախսերից դուրս գալը պրակտիկորեն անհնար է: Դրանք ունեն բարձր առաստաղներ, պահանջում են ջեռուցման համար մեծ ծախսեր. աշխարհում նման բան չկա»,- նկատեց Կարեն Կարապետյանը:

Նմանատիպ նյութեր