211652_close_icon
views-count2168 դիտում article-date 11:58 22-02-2018

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Սալոնիկ՝ մասնակցելու Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների նիստին

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային այցով մեկնել է Սալոնիկ, որտեղ փետրվարի 22-24-ը մասնակցելու է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի 12-րդ հանդիպմանը: Հանդիպման ժամանակ քննարկվելու են բանկի գործունեությանն առնչվող հարցեր: Այցի ընթացքում Ա. Ջավադյանը հանդիպումներ է ունենալու Սևծովյան առևտրի և զարգացման բանկի անդամ երկրների կենտրոնական բանկերի նախագահների, այլ ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների հետ:

Նմանատիպ նյութեր