5272 դիտում
21:07 20-02-2018
Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումներ կկազմակերպվեն արտերկրում. Արցախի արտաքին գործերի նախարար
Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումներ ամբողջ տարվա ընթացքում տեղի են ունենալու ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտերկրում:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մաիլյանը:
Մասնավորապես՝ փետրվարի 22-ին Մոսկվայում` «Ռեգնում» լրատվական գործակալությունում, տեղի է ունենալու կլոր սեղան՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին:
Փետրվարի 24-ին Բեյրութում կայանալու է հորդանանցի հայ լուսանկարչի ցուցահանդեսի բացում, ով 1994 և 2016 թվականներին Արցախում տեղի ունեցած պատերազմական գործողությունների ժամանակ եկել է Ղարաբաղ և լուսանկարել պատերազմը արտացոլող պատկերներ: Նա ցուցահանդեսին ներկայացնելու է մոտ 60 լուսանկար:
Նախարարի խոսքով՝ «Արցախի օրերը Ֆրանսիայում» ծրագրի շրջանակներում կազմակերպվող միջոցառումների մի մասը ևս նվիրված է լինելու շարժման 30-ամյակին:
«Տարվա ընթացքում արտասահմանում քաղաքական, մշակութային տարբեր միջոցառումներ են նախատեսվում, որոնց մասնակցելու են մեր մշտական ներկայացուցչությունները: Այդ միջոցառումներին մասնակցելու համար Արցախից գործուղվելու են նաև տարբեր պաշտոնյաներ: Կլինեն դասախոսություններ, ելույթներ»,- ասել է Մ. Մաիլյանը՝ հավելելով, որ սա ևս մեկ հնարավորություն է՝ միջոցառումների շնորհիվ տեղեկացնելու լայն հասարակությանը շարժման պատմության, խնդրի էության մասին, ինչպես նաև՝ խոսելու մեր իրավունքներից:
[url=http://artsakhpress.am/arm/news/81152/arcakhyan-sharzhman-30-amyakin-nvirvats-mijocarumner-kkazmakerpven-arterkrum-nakharar.html]Artsakhpress.am[/url]
Նմանատիպ նյութեր
2755 դիտում
21:52 22-04-2016
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին
7772 դիտում
18:07 28-08-2017
Արցախի արտաքին գործերի նախարարը հանդիպում է ունեցել Աբխազիայի արտաքին գործերի նախարարի հետ
Այս բաժնից
532 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
406 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից