211652_close_icon
views-count10076 դիտում article-date 18:54 20-02-2018

Իրացումից հանվել են մակնշման անհամապատասխանություններով և ժամկետանց մի շարք սննդատեսակներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականցված վերահսկողության արդյունքում Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքի «Վանոնա» խանութում (Ա/Ձ Նորայր Թովմասյան) հայտնաբերվել և իրացումից հանվել են մակնշման խախտումներով, ինչպես նաև ժամկետանց սննդամթերք: Վերահսկողության շրջանակում պարզվել է, որ վաճառակետում իրացվող «Սկումբրիա» տեսակի ձուկը, քաղցրաբլիթը, «Շպիկ» տեսակի հունգարական սալը, ադի բուդին (pop corn) «Բրոյլեր» տեսակի թարմ հավը և նոր-զելանդական կարագը ժամկետանց են: Արձանագրվել է մակնշման խախտումներով սննդամթերքի իրացում (թռչնամիս, «Սկումբրիա» տեսակի ձուկ, քաղցրաբլիթ, ձու, կարագ, շոգեխաշած տավարի միս, «Կալվե կլասիկ» մայոնեզ և բուսասերուցքային մածուկ): Մակնշման անհամապատասխանությամբ սննդամթերքի վաճառքը կասեցվել է, իսկ տնտեսավարողին հանձնարարվել է սննդամթերքի իրացումը կազմակերպել օրենսդրության պահանջներին համապատասխան: [b] ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր