13346 դիտում
22:52 25-10-2017
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը իրացման մեկ կետում հայտնաբերել է շուրջ 120 անուն ժամկետանց կամ առանց մակնշման ապրանք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկում է իրականացրել Երևանի Ավան-Առինջ 5 հասցեում գտնվող «Եվա և Սյուզի» ՍՊԸ-ում, որի արդյունքում հայտնաբերել է շուրջ 120 անուն ժամկետանց կամ առանց մակնշման ապրանքատեսակ՝ 80-ը իրացման ցանցում՝ վաճառքի հանված, իսկ 38-ը՝ խանութի հետնամասում ու տնօրենի սենյակում:
Պետական վերահսկողության ընթացքում հայտանբերվել է թե տեղական արտադրության, թե ներմուծված Ժամկետանց կամ թերի մակնշմամբ սննդամթերք, որոնք բոլորը հանվել են վաճառքից: Մասնավորապես՝ 45 անուն տարբեր տեսակի մսամթերք, 19.6 կգ ընդհանուր քաշով՝ կարագ, սպրեդ և մարգարին, մոտ 23 կգ պանիր, ինչպես նաև՝ յոգուրտ, թթվասեր, կեֆիր, մածուն, թան, կետչուպ, մայոնեզ, պահածոներ, պելմենի, առանց մակնշման 10 կգ սառեցված «Խեկ» ձուկ և այլն:
Հայտնաբերվել է նաև 7 արկղ ժամկետն անցած, անընթեռնելի մակնշմամբ կոնֆետ և քաղցրավենիք, այդ թվում՝ պիտանիության ժամկետը 10 ամիս ամցած կոնֆետ-կարամել:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կարգադրագիր է տվել «Եվա և Սյուզի» ՍՊԸ-ին՝ ոչնչացնելու վաճառքից հանված բոլոր խմբաքանակները:
[b]ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
Նմանատիպ նյութեր
29684 դիտում
12:53 20-12-2017
«Ծիրան» սուպերմարկետում հայտնաբերվել է ժամկետանց կամ առանց մակնշման սննդամթերք
Այս բաժնից
862 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
703 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
763 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են