211652_close_icon
views-count8198 դիտում article-date 23:38 19-02-2018

Էրնեստո Վալվերդե. Վաղը կտեսնենք, թե «Չելսին» ինչ է իրենից ներկայացնում

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Բարսելոնայի» հետ մրցավեճին: «Վաղը մենք նոր էջ ենք գրելու: Սա Չեմպիոնների լիգան է և մենք ցանկանում է առաջ գնալ: «Չելսին» հստակ արտահայտված խաղաոճ ունի, ինչպես անգլիական ակումբմների մեծամասնությունը: Սա պետք է հաշվի առնել: Վաղը կտեսնենք, թե «Չելսին» իրենից ինչ է ներկայացնում և որքանով է հավատարիմ իր խաղաոճին: Մի երկու տարի է անցել և ԱՊԼ-ի ակումբները եվրագավաթներում նորից հզոր տեսք ունեն: Անգլիայում շատ ուժեղ առաջնություն է և բնական է, որ անգլիական ակումբներն այժմ թոփ են: Պետք է հասկանալ, որ հանդիպում ենք Անգլիայի չեմպիոնի հետ, որը վտանգավոր հարձակվողներ ունի առջևի գծում. Ազար, Մորատա, Ժիրու, Պեդրո: Բարդ է լինելու: Կոնտեն աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է: Նա ֆանտաստիկ նվաճումներ ունի, և ոչ միայն Անգլիայի առաջնությունում «Չելսիի» հետ, այլ նաև՝ «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի: Նրա թիմերը տակտիկապես միշտ ուժեղ են: Նրանք գիտեն, թե ինչ անել ցանկացած դրվագից, և մեր համար դա մեծ փորձություն է լինելու», ասել է Վալվերդեն: «Չելսի»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա փետրվարի 20-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին:

Նմանատիպ նյութեր