211652_close_icon
views-count58385 դիտում article-date 19:34 17-02-2018

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են ազգականների Mitsubishi-ն և Volkswagen-ը, ինչի հետևանքով վերջինս շրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Մեծավան գյուղի վարչական տարածքում բախվել են 31-ամյա Արթուր Պետրոսյանի վարած Mitsubishi Pajero io մակնիշի 34 RZ 886 համարանիշի և 28-ամյա Գևորգ Պետրոսյանի վարած Volkswagen Passat մակնիշի 17 LU 700 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Passat-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և գլխվայր շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Passat-ի ուղևոր, 52-ամյա Գոհար Պետրոսյանին տեղափոխվել են Տաշիրի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Ստեփան Համբարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր