211652_close_icon
views-count95830 դիտում article-date 11:00 17-02-2018

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. 19-ամյա զինծառայողը կասկածվում է 16-ամյա աղջկան հղիացնելու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության տարածքային բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել 16-ամյա Ն. Ա.-ի նկատմամբ սեռական հարաբերություններ ունենալու փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ փետրվարի 16-ին, նշված տարածքի Ոստիկանության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, 19-ամյա Է. Ա.-ն սեռական հարաբերություններ է ունեցել իրենց վարչական շրջանում գործող քաղաքի դպրոցներից մեկի 8-րդ դասարանի աշակերտուհի, 16-ամյա Ն. Ա.-ի նկատմամբ, ով, ըստ բժիշկների հայտարարության, հղիացել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են երեխային և նրա մորը, ովքեր հրավիրվել են Ոստիկանություն և կատարվածի մասին տեղեկություններ հայտնել: Փաստի առթիվ տարածքի Ոստիկանության հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր