211652_close_icon
views-count135866 դիտում article-date 21:44 16-02-2018

Ճանապարհային Ոստիկանությունը զգուշացնում է. Այսուհետ կտուգանվեն նաև փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 15-ին, Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արման Հակոբյանի գլխավորությամբ, շրջեցին Երևան քաղաքի մարդաշատ փողոցներով և այն հետիոտներին, ովքեր փողոցը հատեցին չթույլատրված հատվածով, կամ թույլատրված հատվածով, սակայն կարմիր լույսի առկայությամբ, ենթարկեցին վարչական տույժի (վարչական տույժը համարվում է պատասխանատվության միջոց և կիրառվում է, նպատակ ունենալով վարչական իրավախախտում կատարած անձին դաստիարակել սոցիալիստական համակեցության կանոնները հարգելու ոգով, ինչպես նաև կանխել ինչպես իր իսկ` իրավախախտողի, այնպես էլ ուրիշ անձանց կողմից նոր իրավախախտումների կատարումը): Լրագրողների հետ զրույցում Երևանի ՃՈ պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Հայկազ Մաթևոսյանը ասաց, որ նմանատիպ միջոցառումների սկիզբն է դա միայն և շարունակական բնույթ է կրելու՝ ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մյուս բնակավայրերում: Այն հետիոտները, ովքեր փողոցը հատեցին չթույլատրված հատվածով, տուգանվեցին 5 հազար դրամով, իսկ նրանք, ովքեր փողոցը հատեցին թույլատրված տեղով, սակայն կարմիր լույսի առկայությամբ, տուգանվեցին 3 հազար դրամով: Հ. Մաթևոսյանը, նաև անդրադառնալով այն հարցին, որ հնարավոր է՝ հետիոտնի մոտ այդ պահին անձը հաստատող փաստաթուղթ չլինի, պատասխանեց, որ նրան կհրավիրեն Ոստիկանության մոտակա բաժին՝ անձը ճշտելու և հաստատելու: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր