211652_close_icon
views-count2395 դիտում article-date 20:14 15-02-2018

2017 թվականի ընթացքում Քննչական կոմիտեում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 566 քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են 2017 թվականի ընթացքում ՀՀ ՔԿ տարբեր ստորաբաժանումների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության ընթացքի և արդյունքների վիճակագրական տվյալները: Այսպես՝ 2017 թվականին նկատվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործերի աճ։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի վերաբերյալ 2017 թվականի ընթացքում քննվել է 566 քրեական գործ՝ 2016 թ. 534-ի դիմաց։ Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 92 քրեական գործ (2016թ.՝ 77 քրեական գործ), 29 քրեական գործ ուղարկվել է նախաքննություն իրականացնող այլ մարմին՝ ըստ ենթակայության, միացվել է 42 քրեական գործ: [b]ՀՀ քննչական կոմիտե[/b]

Նմանատիպ նյութեր