211652_close_icon
views-count4408 դիտում article-date 18:38 15-02-2018

Ռուս օլիգարխների նկատմամբ պատժամիջոցները կսահմանվեն մոտ ապագայում. ԱՄՆ ֆինանսների նախարար

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը չորեքշաբթի օրենսդիրների առաջ ելույթ ունենալիս հայտարարել է, որ մոտ ապագայում կհրապարակվեն հարուստ ռուսաստանցիների նկատմամբ պատժամիջոցները, հայտնում է [url=https://www.reuters.com/article/us-usa-russia-mnuchin/treasurys-mnuchin-says-sanctions-against-russians-in-the-near-future-idUSKCN1FY2TF]Reuters[/url]-ը: «Մենք ակտիվ աշխատում ենք այդ պատժամիջոցների վրա: Դրանք կհրապարակվեն մոտ ապագայում»,- ասել է Մնուչինը Սենատի ֆինանսական հարցերով հանձնաժողովին՝ բյուջեի վերաբերյալ լսումների ժամանակ:

Նմանատիպ նյութեր