5492 դիտում
19:35 14-02-2018
Տեղի է ունեցել Արցախի ազատամարտիկների միության 7-րդ համաժողովը
Այսօր՝ փետրվարի 14-ին, տեղի է ունեցել Արցախի ազատամարտիկների միության 7-րդ համաժողովը՝ նվիրված 2015-2017թթ.. միության գործունեության արդյունքների ամփոփմանը, որին ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արք. Մարտիրոսյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, բարձրաստիճան զինվորականներ ու պաշտոնյաներ, պատվիրակներ՝ հանրապետության բոլոր շրջաններից ու բնակավայրերից: Պատվավոր հյուրի կարգավիճակով համաժողովին հրավիրվել էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Անցած երեք տարիների ընթացքում միության կողմից իրականացված համակարգային ծրագրերը գնահատելով արդյունավետ՝ միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում իրականացվող ծրագրերը դարձել են շատ ավելի հասցեական ու նպատակային, տրամադրվող սոցիալական օգնության հարցերում առավել մեծ ուշադրություն է դարձվել արդարության սկզբունքի պահպանմանը, գործուն քայլեր են ձեռնարկվել պաշտպանական գործընթացներում ազատամարտիկների ներուժն ու հնարավորությունները առավել արդյունավետ օգտագործելուն:
Համաժողովի ընթացքում ներկայացվել են նաև հաշվետու զեկույցներ նախորդ երեք տարվա ընթացքում միության ենթակառուցվածքների կատարելագործման, պաշտպանական, սոցիալական, հասարակական-քաղաքական կյանքի տարբեր բնագավառներում իրականացված աշխատանքների վերաբերյալ:
Համաժողովի աշխատանքների ավարտին պատվիրակների կողմից ընտրվել են միության վերահսկիչ մարմիններն ու վարչության նոր կազմը, որի առաջին նիստում Արցախի ազատամարտիկների միության նախագահ է վերընտրվել գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը:
[b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2099 դիտում
16:44 08-06-2020
Արցախի ԱԺ նախագահը մի շարք հարցեր է քննարկել Արցախի Ազատամարտիկների միության նախագահի հետ
Այս բաժնից
556 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
652 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է