211652_close_icon
views-count17286 դիտում article-date 19:22 10-02-2018

Արսեն Վենգեր. Մենք Սանչեսից պետք է ավելի շուտ ազատվեինք

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ ակումբը պետք է չիլիացի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսին դեռ նախորդ ամռանը վաճառեր: «Բացի պաշտպանությունից, մեր համար ևս մեկ պրոբլեմ էր Սանչեսի ու Օզիլի շուրջ անորոշությունը: Հնարավոր է, որ Մենք Սանչեսից պետք է ավելի շուտ բաժանվեինք, նույնիսկ առանց պատրաստի խաղացողի հետ փոխանակման, ինչպես դա եղավ հունվարին: Հենց Սանչեսը միջակ խաղ էր ցուցադրում, լրագրողները պնդում էին, որ նա գործին հավատարիմ չէ, թեպետ իրականության մեջ դա այդպես չէ: Ես երբեք նրա պրոֆեսիոնալիզմի մեջ չեմ կասկածել», ասել է Վենգերը:

Նմանատիպ նյութեր