211652_close_icon
views-count16733 դիտում article-date 10:56 10-02-2018

Մութ գործարք. աննկատ որոշում է ընդունվել Ֆիրդուսի բնակիչների վերաբերյալ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երկու օր առաջ կառավարության նիստի օրակարգում վերջին պահին որոշման մի նախագիծ հայտնվեց, որը դասակարգված էր չզեկուցվող հարցերի շարքում և աննկատ ընդունվեց: Որոշումը վերաբերվում էր Ֆիրդուսի թաղամասի հանրային գերակա շահ ճանաչված տարածքների սեփականատերերին համարժեք փոխհատուցում տալու գործընթացն արագացնելուն: Ամեն բան գեղեցիկ շարադրված է կառավարության որոշման մեջ մինչև այն պահը, երբ ծանոթանում են այն ընկերություններին, որոնք հանդիսանալու են հանրային գերակա շահ ճանաչված տարածքների սեփականատերերը: Երևանում նախկինում իրականացված կառուցապատումները, որոնք կապված են եղել բնակիչներին պատկանող տարածքները գերակա շահ ճանաչելու հետ, չափազանց հաճախ պարուրված են եղել մութ ու կասկածելի գործարքներով: Ֆիրդուսի դեպքում ևս, փաստորեն, բացառություն չի լինի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր