211652_close_icon
views-count16733 դիտում article-date 18:30 10-02-2018

Տեղի ունեցավ «Վասն Հավատոյ, Վասն Հայրենեաց» շարքի վերջին միջոցառումը, որին ներկա էր նաև կենդանի լեգենդ Կոմանդոսը և «Չիլինգարյան-Մամիկոնյան տոհմի» ներկայացուցիչներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 9-ին Վարդան Մամիկոնյանի արձանի հարևանությամբ տեղի ունեցավ հունվարի 27-ին մեկնարկած «Վասն հավատոյ, վասն հայրենեաց» միջոցառումների շարքը,նվիրված՝ Վարդան Զորապետի և 1036 վկաների հիշատակին: ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակչական ակումբի նախաձեռնությամբ (նախագահ` տիկին Սաթենիկ Աբրահամյան և երաժշտական հարցերի պատասխանատու Նելլի Գասպարյան), Երվանդ Քոչարի թանգարանի հետ համատեղ (տնօրեն` Կարինե Քոչար,թանգարանի ավագ գիտաշխատող` Աննա Խաչատրյան), իրականացվող այս միջոցառման հյուրերի շարքում էին` գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, Կարեն Չիլինգարյանը՝ "Սպառողների խորհրդատվության կենտրոն" ՀԿ-ի նախագահ, Վազգեն Սիսլյանը (Ասալայի ''Վան'' գործողության ազատամարտիկ), Իգոր Սարգսյանը (ազատամարտիկ), Ռուզաննա Կրպեյանը (Թաթուլ Կրպեյանի քույրը), Աննա Բախշյանը (Վարդան Բախշյանի քույրը), Լուսինե Սարգսյանը (Տիգրան Սարգսյանի այրին), Սվետա Մարությանը (Նորայր Մարությանի քույրը),' Կարին" ավանդական երգի և պարի համույթ (հիմնադիր և գեղարվեստական ղեկավար ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ`Գագիկ Գինոսյան),"Վան" ազգագրական երգի-պարի համույթ (գեղարվեստական ղեկավար` Հարություն Փանոսյան,պարուսույց՝ Անդրանիկ Հովհաննիսյան): Կազմակերպվելու է համերգ, մոմավառություն, ֆլեշ-մոբ՝ նվիրված Վարդան զորավարի, մարտիրոսված զորապետների և 1036 վկաների հիշատակին: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+

Նմանատիպ նյութեր