211652_close_icon
views-count2463 դիտում article-date 09:58 10-02-2018

Խոտածածկ տարածքներում բռնկված բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել

Փետրվարի 9-ին, ժամը 17:34-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում գտնվող զորամասի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:07-ին, մարվել` 18:32-ին: Այրվել է մոտ 3000 քմ խոտածածկույթ: *** Փետրվարի 9-ին, ժամը 14:39-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հայանիստ գյուղում՝ «Սաթենիկ» մարկետի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վան փողոցի թիվ 4 տան հարևանությամբ գտնվող ջրատարում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:05-ին, մարվել` 16:26-ին: Այրվել է խոտածածկույթ և եղեգնուտ (մոտ 3000 քմ):

Նմանատիպ նյութեր