211652_close_icon
views-count25218 դիտում article-date 15:10 09-02-2018

Արարատի մարզում բախվել են 40-ամյա վարորդի Opel-ն ու 66-ամյա վարորդի «07»-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում՝ Վանաշեն գյուղի վարչական տարածքում, բախվել են Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչ՝ 40-ամյա Քաջիկ Գրիգորյանի վարած Opel մակնիշի 34 ՕD 429 համարանիշի և Արարատի մարզի Սիսավան գյուղի բնակիչ, 66-ամյա Վոլոդյա Մաթևոսյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 09 ՏՕ 135 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ք. Գրիգորյանը և Վ. Մաթևոսյանի ուղևորներ՝ 1-ամյա Վահե Թովմասովն ու 39-ամյա Արա Թովմասովը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վեդի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր