2886 դիտում
13:18 07-02-2018
Մենք նոր Նապոլեոն Բոնապարտ ենք սկսում ունենալ. ԱՄՆ Կոնգրեսի անդամը՝ Դոնալդ Թրամփի մասին
ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ջեքի Շեյրը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը, ով Պենտագոնին հրահանգել է գնահատական տալ ռազմական շքերթներ անցկացնելու իր գաղափարը, սկսում է նմանվել Նապոլեոն Բոնապարտին, գրում է The Hill պարբերականը։
«Ես ցնցված եմ դրանով՝ անկեղծ ասած։ Ի նկատի ունեմ, որ մենք սկսում ենք Նապոլեոն ունենալ։ Ինձ թվում է, որ մենք արդեն բավականաչափ խնդիրներ ունենք ողջ աշխարհում և, հաշվի առնելով պատերազմներին նախապատրաստվելը, որոնք արդեն սկսվել են և նրանք, որոնք սկսվելու են, կարծում եմ, դա կլինի միջոցների վատնում»,-հայտարարել է կոնգրեսականը։
Նմանատիպ նյութեր
1947 դիտում
22:00 20-06-2016
1815 թվականի այս օրն ավարտվեց Նապոլեոն Բոնապարտի իշխանության հարյուր օրը
Այս բաժնից
391 դիտում
17:17 22-04-2024
Կքննարկվեն տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետ կապված զգայուն հարցեր. Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը