30250 դիտում
23:28 03-02-2018
Անգլիայի առաջնություն. «Արսենալի» խոշոր հաղթանակն ու Մխիթարյանի փայլուն համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 26-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի 5:1 հաշվով ջախջախեց Լիվերպուլի «Էվերթոնին»:
Լոնդոնցիների մեկնարկային կազմում առաջին անգամ խաղադաշտ մտան Հենրիխ Մխիթարյանն ու Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, որոնք էլ՝ Արոն Ռեմզիի հետ միասին, իսկական շոու ցուցադրեցին:
Հենրիխ Մխիթարյանի հրաշալի փոխանցումից հետո Ռեմզին բացեց խաղի հաշիվը: Օբամեյանգը գոլ խփեց, Մխիթարյանը ևս երկու գոլային փոխանցում կատարեց, Ռեմզին հեթ-տրիկի հեղինակ դարձավ: Ավելի հրաշալի արդյունք հնարավոր չէր պատկերացնել:
Մխիթարյանն ու Օբամեյանգը տեղ-տեղ իրենց համագործակցությամբ հիշեցնում էին, որ ժամանակին ահեղ զենք են եղել Դորտմունդի «Բորուսիայում»:
«Արսենալը» այս հաղթանակից հետո վաստակեց 45 միավոր և եթե նման տեմպով շարունակի, ապա կկարողանա ներգրավվել Չեմպիոնների լիգայի ուղեգրերի համար պայքարին:
[b]Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր
[/b]
«Արսենալ»-«Էվերթոն»՝ 5:1
Ռեմզի, 6, 19, 74, Կոսելնի, 14, Օբամեյանգ, 37 – Կալվերտ-Լևին, 64
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
27824 դիտում
20:01 11-03-2018
Անգլիայի առաջնություն. «Արսենալի» վստահ հաղթանակն ու Մխիթարյանի փայլուն խաղը. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
30477 դիտում
00:17 09-03-2018
Եվրոպայի լիգա. «Արսենալի» վստահ հաղթանակն ու Մխիթարյանի բենեֆիսը Միլանում. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
9177 դիտում
02:06 28-02-2019
Անգլիա. Հենրիխ Մխիթարյանի փայլուն խաղն ու «Արսենալի» ջախջախիչ հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
892 դիտում
13:42 15-04-2024
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում
874 դիտում
11:27 15-04-2024
Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում
1120 դիտում
18:02 14-04-2024
Էլմիրա Կարապետյանը՝ օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող