1936 դիտում
22:10 02-02-2018
Երևան կայցելեն քաղաքային միջավայրի զարգացման ոլորտում առաջատար «Գեհլ Արքիթեքթս» խորհրդատվական ընկերության ներկայացուցիչները
2018 թ. փետրվարի 6-8 Երևանում են գտնվելու քաղաքային միջավայրի բարելավման ոլորտում աշխարհահռչակ «Գեհլ Արքիթեքտս» (Gehl Architects) դանիական խորհրդատվական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հենրիեթ Վամբերգն ու ծրագրերի տնօրեն Օլա Գուստաֆսսոնը:
Դանիացի մասնագետների այցի նպատակն է տեղում ուսումնասիրել Երևանն ավելի հարմարավետ դարձնելու և քաղաքային պլանավորման հնարավորությունները:
Այցի շրջանակում Հենրիեթ Վամբերգն ու Օլա Գուստաֆսսոնը հանդիպումներ կունենան պետական պաշտոնյաների, Երևանի քաղաքապետի, ինչպես նաև քաղաքային պլանավորման համար պատասխանատու մասնագետների հետ:
Բացի այդ, փետրվարի 7-ին՝ ժամը 16.30-ին, «ԴաբլԹրի բայ Հիլթոն Երևան սիթի սենթր» հյուրանոցի «Միլանո» կոնֆերանս դահլիճում տեղի կունենա դանիացի մասնագետների մամուլի ասուլիսը:
Ասուլիսի ավարտից հետո, նույն դահլիճում, ժամը 17.00-ին Հենրիեթ Վամբերգն ու Օլա Գուստաֆսսոնը հանդես կգան «Քաղաքներ մարդկանց համար» թեմայով դասախոսությամբ:
Հարկ է նշել, որ դանիացի ճարտարապետ, քաղաքային դիզայնի խորհրդատու Յան Գեյլի կողմից հիմնադրված «Gehl Architects» ընկերությունն իրականացրել է Սան Ֆրանցիսկո, Նյու Յորք, Կոպենհագեն, Մոսկվա և աշխարհի ավելի քան 20 խոշոր քաղաքների քաղաքային միջավայրի ուղեցույցի կազմման աշխատանքները:
Նմանատիպ նյութեր
1609 դիտում
13:45 08-02-2018
Երևան ժամանած «Գեհլ Արքիթեքթս» ընկերության ներկայացուցիչները հանդես են եկել մամուլի ուսուլիսով և դասախոսությամբ
1465 դիտում
20:17 07-02-2018
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Գեհլ Արքիթեքտս» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի հետ
1411 դիտում
20:07 27-11-2019
Այտոր Կարանկան և Եվրոպայում մարզչական կրթության առաջատար մասնագետները կայցելեն Երևան
Այս բաժնից
325 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
739 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
334 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին