211652_close_icon
views-count69515 դիտում article-date 10:47 02-02-2018

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու դի. ժամանել է տարածքի ոստիկանապետը

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 1-ին, Երևանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով։ Ժամը 19։00-ի սահմաններում Սևան քաղաքում գրանցված, սակայն ժամանակավորապես Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց փողոցի 8/ա շենքում բնակվող, 31-ամյա Արսեն Ա.-ն ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ցած է նետել նշված շենքի 9-րդ հարկի պատուհանից։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Գարիկ Սարգսյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արսեն Ա.-ն 1 տարի է, ընտանիքի անդամների հետ վարձակալական հիմունքներով բնակվում էր Երևանում և զբաղվում էր առևտրով։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր