Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. Հրազդանի Կենտրոն թաղամասի բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի. ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի շենքերից մեկի բակում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն ու Ոստիկանության Հարզդանի բաժնի պետ Զորիկ Ավդիշոևը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկնեը՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված թաղամասի թիվ 76 շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ 51-ամյա Հ. Պ.-ի դին:
Ըստ նախնական տեղեկությունների վերջինս 7-րդ հարկից կամ իրեն ցած է նետել, կամ անզգուշաբար վայր է ընկել:
Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լուսանկարներ՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով