211652_close_icon
views-count3579 դիտում article-date 17:02 01-02-2018

Կարծում եմ՝ Կարեն Կարապետյանի սրտով էլ էր կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը. Աննա Իսրայելյան. Tert.am

Կարծում եմ՝ վարչապետ Կարեն Կարապետյանի սրտով էլ էր կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը: Կառավարության թափանցիկության, հաշվետվողականության իմաստով այս նախաձեռնությունը մտահոգիչ է: [url=http://www.tert.am/am/news/2018/02/01/israyelyan/2603125]Tert.am[/url]-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Առավոտ» օրաթերթի առցանց տարբերակի խմբագիր Աննա Իսրայելյանը: «Այն պատմությունից հետո, երբ կառավարության օրակարգում քննարկվում էր արտաքին գործերի փոխնախարարի համար բջջային հեռախոս գնելու հարցը, հենց Կարեն Կարապետյանը բարձրաձայն ցանկություն հայտարարեց. «Ես ասել էի, որ որոշումները պետք է ապակենտրոնացնել: Այս հարցն անգամ կոմիտեի մակարդակով չպիտի քննարկվեր»: Այսինքն՝ նա էլ կողմնակից չէր, որ ամեն ինչ հրապարակային քննվի կառավարության նիստում: Մինչդեռ դա բավական զավեշտալի պատմություն էր»,- հիշեցրեց Աննա Իսրայելյանը: Նրա խոսքով՝ իշխանության որևէ ներկայացուցիչ առանձնապես շատ հրապարակայնության կողմնակից կամ բաց լինելու ջատագով չէ: Խմբագիրը նկատեց նաև, որ և ներկայիս, և նախկին վարչապետերի կառավարման ընթացքում նախարարներին կոչ է արվել չխուսափել լրագրողների հետ շփումներից, բայց հանձնարարականը իրականություն չի դարձել: «Նախկինում բազմիցս ականատես ենք եղել այդպիսի հանձնարարականների՝ չխուսափել լրագրողներից, պատասխանել նրանց հարցադրումներին, բայց նախարարներն ուղղակի ճողոպրում են ինչ-որ հետին մուտքերով, և ամեն անգամ նույն մարդիկ են լրագրողներին հանդիպում: Այս պայմաններում, երբ մեծամասնության կողմից խուսափելու միտումն ակնհայտ է, կառավարության թափանցիկության, հաշվետվողականության իմաստով այս նախաձեռնությունը մտահոգիչ է»,- նշեց նա: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/02/01/israyelyan/2603125]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր