211652_close_icon
views-count9339 դիտում article-date 18:26 26-01-2018

Արարատի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր, բքի և ձյան պատճառով դժվարանցանելի են Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհները

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Թալինի, Արարատի, Աբովյանի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Տաշիրի, Գորիսի, Կապանի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի և ձյան պատճառով դժվարանցանելի են Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Արարատի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր: Աշոցքի ավտոճանապարհներին սաստիկ բուք է, տեսանելիությունը՝ 10 մ: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր