211652_close_icon
views-count8471 դիտում article-date 11:30 26-01-2018

Չծխել բազմաբնակարան շենքերի վերելակներում կամ ինչ է նախատեսում հակածխախոտային օրենքը. Aysor.am

Հայաստանի Հանրապետության օրենք ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին, կամ, այլ կերպ ասած՝ հակածխախոտային օրենք։ Այս նախագիծը հանրությանն քննարկմանն է հանձնել առողջապահության նախարարությունը, փոխանցում է [url=https://www.aysor.am/am/news/2018/01/26/%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D5%AE%D5%AD%D5%A1%D5%AD%D5%B8%D5%BF%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6/1366596]Aysor.am[/url]-ը։ Սույն օրենքի նպատակն է կանխարգելել ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործումը, նպաստել ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործման դադարեցմանը և բնակչությանը պաշտպանել երկրորդային ծխի ազդեցությունից առաջացող բացասական հետևանքներից: Ներկայացնում ենք ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների իրացման արգելքները՝ 1.Արգելվում է ծխախոտային արտադրատեսակներ կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակներ կամ ծխախոտի փոխարինիչներ վաճառել կամ որևէ այլ եղանակով իրացնել 18 տարին չլրացած անձանց: Եթե վաճառողի կամ որևէ այլ եղանակով իրացնողի կողմից կասկածներ են առաջացնել գնորդի կամ որևէ այլ եղանակով ձեռքբերողի տարիքի վերաբերյալ, ապա նա իրավունք ունի պահանջելու Հայաստանի Հանրապետության օրնեսդրությամբ նախատեսված անձը հաստատող փաստաթուղթ և դրա չներկայացման դեպքում չվաճառել կամ որևէ այլ եղանակով չիրացնել ծխախոտային արտադրատեսակներ կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակներ կամ ծխախոտային փոխարինիչներ: 2.Արգելվում է 18 տարին չլրացած անձանց կողմից ծխախոտային արտադրատեսակներ կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակներ կամ ծխախոտի փոխարինիչներ վաճառելը կամ որևէ այլ եղանակով իրացնելը: 3. Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտի փոխարինիչների վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը ինքնասպասարկմամբ (ինքնուրույնաբար ընտրելու և մինչև վճարման համար նախատեսված վայր հասցնելու եղանակով): 4.Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտի փոխարինիչների վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը ավտոմատների կամ մեխանիկական սարքավորումների կամ Էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցներով: 5.Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտի փոխարինիչների վաճառքն իրականացնելիս որևէ զեղչի կիրառումը: 6.Արգելվում է՝ 1) ծխախոտային արտադրատեսակի մանրածախ վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը բաց տուփով կամ մեկ սպառողական փաթեթում քսան հատ սիգարետից ավելի կամ պակաս լինելու դեպքում, 2) սիգարետի հատով վաճառքը կամ որևէ այլ եղանակով հատով իրացումը, 3) միևնույն սպառողական փաթեթում ծխախոտային արտադրատեսակի վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը ծխախոտային արտադրանք չհանդիսացող ապրանքների հետ: 7. Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտի փոխարինիչների վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը՝ 1) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների, առողջարանային հաստատությունների տարածքներում, 2)նախադպրոցական, հանրակրթական, ներառյալ 100 մետր շառավղով դրանց հարող տարածքներում, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատությունների տարածքներում, 3) մանկապատանեկան կազմակերպությունների տարածքներում, 4)բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում, 5)թատերահամերգային, թանգարանային, գրադարանային, կինոթատրոնների և ժամանցային կենտրոնների տարածքներում, 6)մարզական դահլիճների, համալիրների և մարզադաշտերի տարածքներում, 7)հանրային սննդի օբյեկտներում (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ), 8) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, 9) բնության հատուկ պահպանվող տարածքներում, 10) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և տեղական ինքնակառավարման, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկներ պետական առևտրային և ոչ առևտրային իրավաբանական անձանց գործունեության տարածքներում, 11) տրանսպորտում (ավտոմոբիլային, երկաթուղային, օդային, ջրային, վերգետնյա էլեկտրական, մետրոպոլիտեն), 12) օդանավակայաններում (բացառությամբ անմաքս առևտրի խանութների), ճոպանուղիների տարածքներում, երկաթուղու և մետրոպոլիտենի կայարաններում, ավտոկայարաններում, ավտոկայաններում: Կան նաև ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործմանը ներկայացվող արգելքներ և սահմանափակումներ։ Դրանք են՝ 1) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների, առողջարանային հաստատությունների տարածքներում, 2) նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատություններում, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատությունների տարածքներում, 3) մանկապատանեկան մարզական կազմակերպությունների տարածքներում, 4) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում, 5) թատերահամերգային, թանգարանային, գրադարանային, կինոթատրոնների և ժամանցային կենտրոնների տարածքներում, 6) մարզական դահլիճների, համալիրների և մարզադաշտերի տարածքներում, 7) հանրային սննդի օբյեկտներում (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ), 8) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, բացառությամբ այն պատմության և մշակույթային անշարժ հուշարձանների որոնք համարվում են բնակելի տներ. 9) բնության հատուկ պահպանվող տարածքներում, 10) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկների, պետական առևտրային և ոչ առևտրային իրավաբանական անձանց գործունեության տարածքներում, 11) տրանսպորտում (ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտ, երկաթուղային, վերգետնյա էլեկտրական, մետրոպոլիտեն), տրանսպորտի կանգառներում, սպասասրահներում, ուղևորների սպասարկման համար նախատեսված տարածքներում, 12) օդանավակայաններում (բացառությամբ ծպելու համար հատկացված տարածքների), ճոպանուղիների տարածքներում, երկաթուղու և մետրոպոլիտենի կայարաններում, ավտոկայարաններում, ավտոկայաններում, Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=https://www.aysor.am/am/news/2018/01/26/%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D5%AE%D5%AD%D5%A1%D5%AD%D5%B8%D5%BF%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6/1366596]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր