211652_close_icon
views-count2758 դիտում article-date 17:00 24-01-2018

Սիրիայի Գուտայի շրջանում քիմիական զենքի կիրառման գլխավոր մեղավորը Ռուսաստանն է. ԱՄՆ Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղարությունը գտնում է, որ Սիրիայում իրականացված քիմիական հարձակման պատասխանատվությունն ընկած է Ռուսաստանի ուսերին։ Ինչպես հաղորդում է Tass-ը, այդ մասին հայտարարել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը։ «Ռուսաստանը պատասխանատվություն է կրում Գուտայի արևելքում մարդկային զոհերի համար»,-նշել է նա՝ հավելելով, որ ոչ մի կասկած չկա նրանում, որ Մոսկվան, պաշտպանելով իր սիրիացի դաշնակցին, խախտել է քիմիական զենքի չտարածման պարտավորության երաշխիքն ԱՄՆ-ի առաջ։ Associated Press-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ հունվարի 22-ին կառավարական զորքերը քիմիական զենք են կիրառել Գուտայի շրջանում։ Դամասկոսը հերքել էր մեղադրանքը։

Նմանատիպ նյութեր