211652_close_icon
views-count3797 դիտում article-date 08:55 24-01-2018

Լուրջ պաշտոնակռիվ է սպասվում դատական համակարգում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատական համակարգում լուրջ պաշտոնակռիվ է սպասվում Երևանի ընդհանուր իրավասության նոր դատարանի նախագահի աթոռի շուրջ: Դատական նոր օրենսգրքի համաձայն` Երևանի վարչական շրջաններում գործող ընդհանուր իրավասության յոթ դատարանները միավորվելու են, և այսուհետ կգործի մեկ մարմին` Երևանի ընդհանուր իրավասության դատարանը: ԱԺ ընդունած օրենսգիրքն ուժի մեջ կմտնի հունվարի 25-ից: «Ժողովուրդ»-ին հասած լուրերի համաձայն` ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն ամեն ինչ անում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակվի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը: Ենթադրվում է, որ նրան կնշանակեն դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, հետո կհաստատեն այդ պաշտոնում: Սակայն երիտասարդ դատավորներն էլ այս պաշտոնում ցանկանում են տեսնել ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին: Մինչ այդ Ռ. Վարդազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե իրեն այդ պաշտոնը ստանձնելու առաջարկ չի եղել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր