8820 դիտում
22:17 23-01-2018
Կյոկուշին Կարատեի Ազգային Ֆեդերացիայի նախաձեռնությամբ «Օլիմպավան» մարզական համալիրում տեղի ունեցավ սեմինար-պարապմունք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 23-ին, Կյոկուշին Կարատեի Ազգային Ֆեդերացիայի նախագահ, միջազգային սև գոտի 4 դան, սենսեյ Սպարտակ Գասպարյանի նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ, «Օլիմպավան» մարզական համալիրում տեղի ունեցավ սեմինար- պարապմունք, որին մասնակցեցին ֆեդերացիայի մարզիչները, ինչպես նաև փորձառու սաների մի մասը:
Սեմինար- պարապմունքի ընթացքում մասթեր կլասս անցկացրեցին նաև Արթուր Առուշանյանը (աշխարհի չեմպիոն), Հրաչ Գրիգորյանը (աշխարհի մրցանակակիր), Գրիշա Թորոսյանը (աշխարհի 2-րդ մրցանակակիր), Նարեկ Գաբրիելյանը (Ճապոնիայի գավաթակիր), Հունան Միքայելյանը (Կովկաի մրցանակակիր), ինչպես նաև անցկացվեց համասեմինար բժիշկ վնասվածքաբան-օրթոպեդ Ջանիկ Աստեյանի մասնակցությամբ, որի ընթացքում տեղի ունեցավ փորձի փոխանակում և նոր օգտակար ինֆորմացիայի քննարկում:
Տեղեկացնենք, որ նման սեմինար- պարապմունքներ պլանավորված է անցկացնել նաև առաջիկայում, քանի որ այն հետաքրքիր նորամուծություն է սաների համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
472 դիտում
18:59 25-04-2024
Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն
400 դիտում
18:47 25-04-2024
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ
451 դիտում
18:36 25-04-2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն