211652_close_icon
views-count26265 դիտում article-date 22:26 20-01-2018

Ռուսական զորքերը դուրս են բերվել Թուրքիայի կողմից ռմբակոծվող Արֆինից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սիրիայում ռուսական զորքերը դուրս են բերվել Արֆինից, որտեղ Թուրքիան սկսել է լայնամասշտաբ ռազմական օպերացիա՝ ընդդեմ այդ տարածքը վերահսկող քրդական զինվորական խմբավորումների: ԱՄՆ-ը դեմ է արտահայտվել եկել ռազմական այդ գործողություններին, ռուսական ԱԳՆ-ն զսպվածության կոչ է արել: Ռմբակոծություններից զոհերի ու տուժածների մասին առայժմ տվյալներ չկան: Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբը զեկուցել է, որ 113 նախատեսված թիրախներից 108-ին հարված է հասցվել: Այսօր երեկոյան ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սիրիայում ռուսական զորքերի հրամկազմը միջոցներ է ձեռնարկել զինծառայողների անվտանգությունը ապահովելու համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր