Պուտինի հրամանով ռուսական զորքերը Սիրիայից դուրս կբերվեն
ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ համաձայնեցրել է ռուսական զորքերի դուրս բերումը Սիրիայից:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով` հանձնարարականը, որը դրվել էր բանակի առաջ «ընդհանուր առմամբ իրագործվել է»:
Նշենք, որ նման հայտարարությամբ ՌԴ առաջնորդը հանդես է եկել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ:
ՌԴ նախագահի հրամանով ռուսական հիմնական զորքերը դուրս կբերվեն Սիրիայից մարտի 15-ից: