211652_close_icon
views-count74445 դիտում article-date 20:29 20-01-2018

Ինքնախեղման փորձ. նորակոչիկը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է հոսպիտալում. Tert.am

Հունվարի 18-ին ծայրահեղ ծանր վիճակում Մուրացանի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել մի նորակոչիկ: Վերջինիս հատկացվում է բուժօգնություն: Այս մասին [url=http://www.tert.am/am/news/2018/01/20/zinvor/2593295]Tert.am[/url] –ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ հաստատելով ֆեյսբուքյան օգտատիրոջ՝ Արթուր Մինասյանի գրառման տեղեկատվությունը, որ նորակոչիկ Էռնեստ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով հիվանդանոցում է: «Պատճառը՝ բարձրությունից ընկնե՞լը, (նետվե՞լը), նետե՞լը։ Տեղեկություններ կան, որ կատարվածը զորամասում անպատմելի միջադեպի հետևանք է։ Միջադեպը կոծկելու միտումներ կան։ Հրավիրում եմ նախ ԶԼՄ–ների ու իրավապաշտպանների ուշադրությունը։ ՊՆ մամուլի ծառայությանն առաջարկում եմ մեկնաբանել, տեղեկություն տրամադրել»,– գրել էր Արթուր Մինասյանը: Tert.am-ի տեղեկություններով՝ նորակոչիկը ծառայության առաջին իսկ օրվանից հայտարարել է, որ չի ծառայելու: Վերջինիցս փորձել են պարզել պատճառը, բայց նա կոնտակտի մեջ չի մտել։ Ի վերջո, զորամաս է հրավիրվել նրա ծնողը, և մինչ նա հասել է զորամաս, որդին իրեն լուսամուտից ցած է նետել:

Նմանատիպ նյութեր