211652_close_icon
views-count11490 դիտում article-date 21:20 18-01-2018

Ինչպիսի եղանակ է սպասվում հանգստյան օրերին

[color=#CC0000]Հանրապետության տարածքում`[/color] Հունվարի 18-ի ցերեկը, 19-ին, 20-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 20-ի ցերեկը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 19-20-ը, այսօրվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 11-13 աստիճանով: [img]http://st0.shamshyan.com/editor/0867937001516289802838768.jpg[/img] [color=#CC0000]Երևան քաղաքում՝[/color] Հունվարի 18-ի ցերեկը, 19-ին, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ, գիշերները՝ թաց ձյան տեսքով, 20-ի ցերեկը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: [img]http://st0.shamshyan.com/editor/044157200151628981613487.jpg[/img]

Նմանատիպ նյութեր