211652_close_icon
views-count2525 դիտում article-date 22:03 16-01-2018

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Բրյուսելում անցկացված խորհրդաժողովին

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 16-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի մակարդակով Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի խորհրդաժողովին: Խորհրդաժողովի շրջանակում անցկացվել է երկու նիստ` «Փոխգործունակության հարթակ» նախաձեռնությանը ներգրավված, ինչպես նաև Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող պետությունների ձևաչափերով: «Փոխգործունակության հարթակ» ձևաչափով նիստի ժամանակ քննարկվել են Եվրոպայի հարավային հարևանության տարածաշրջաններից բխող անվտանգության և կայունության մարտահրավերներին և դրանց դիմագրավման ջանքերի համադրմանն առնվող հարցեր: «Վճռական աջակցություն» ձևաչափով անցկացված նիստը միտված էր Աֆղանստանում կոալիցիոն գործողության ընթացիկ խնդիրների ներկայացմանը, խնդրահարույց հարցերի քննարկմանը և ընդհանուր դիրքորոշումների ձևավորմանը:

Նմանատիպ նյութեր