211652_close_icon
views-count3903 դիտում article-date 18:38 16-01-2018

Ռումինիայի վարչապետը հրաժարական է տվել

Ռումինիայի վարչապետ Միխայ Թուդոսեն հրաժարական է տվել: Այդ մասին նա հայտարարել է երեկ ուշ երեկոյան՝ իր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության քաղաքական աջակցությունից զրկվելուց հետո: Հաղորդում է [url=http://www.dw.com/ru/премьер-министр-румынии-михай-тудосе-ушел-в-отставку/a-42159388]Deutsche Welle[/url]-ն: Կուսակցության և վարչապետի միջև սկանդալ է ծագել, երբ վերջինս ներքին գործերի նախարար Կարմեն Դանից պահանջել է հրաժարական տալ՝ մեղադրելով նրան ստի մեջ: Կարմեն Դանին պաշտպանել է կուսակցության ղեկավարը: Արդյունքում վարչապետը զրկվել է կուսկացության աջակցությունից: Թուդոսեն Ռումինիայի կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2017թ հունիսից: Նախորդ վարչապետը՝ Սորին Գրինդեանուն պաշտոնավարել է մոտ յոթ ամիս:

Նմանատիպ նյութեր