211652_close_icon
views-count84141 դիտում article-date 15:01 14-01-2018

Արտակարգ դեպք Երևանում. կին վարորդի Nissan March մակնիշի ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարան կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի թիվ 23 շենքի հարևանությամբ կայանված Nissan March մակնիշի ավտոմեքենայում, որի հարևանությամբ էլ տեղադրված է գազի հաշվիչ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 3-րդ և 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատները՝ մեկական մարտական հաշվարկով, ովքեր մարել են Nissan March մակնիշի 71 ZX 177 համարանիշի ավտոոմեքենայում առաջացած հրդեհը: Ավտոմեքենան, որը պատկանում է Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ, 34-ամյա Ռուզան Շահվերդյանին, ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի Ճանապարհային Ոստիկանության և Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները: Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը՝ պարզվում է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր