211652_close_icon
views-count23606 դիտում article-date 11:52 14-01-2018

Գևորգ Սիրեկանյանը 2018-ին ոճային փոփոխությամբ հանդես կգա. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՇԱՐՔ

[url=http://www.exklusivelife.com/]EXKLUSIVElife.com-[/url]ը շարունակում է ներկայացնել տարվա ամփոփիչ հարցազրույցները հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ: Այս անգամ տարին է ամփոփում երգիչ՝ Գևորգ Սիրեկանյանը, ով նաև մեզ է տրամադրել իր նոր տոնական ֆոտոշարքը: [b]- Ինչպիսին էր 2017-ը Ձեզ համար:[/b] - Ձեռքբերումների տարի էր: 2017-ին մասնակցեցի՝ կարևորագույն մի մրցանակաբաշխությանը` Armenian Europe Music Awards մշակութային մեգանախագծին, որին մասնակցում էին հայկական շոու բիզնեսի ամենավառ ներկայացուցիչները: Դեռ 2017-ի հունվարին 28-ին տեսահոլովակ ներկայացրեցի բանակի մասին, որի մեջ նկարահանվեցին քառօրյա պատերազմի հերոս տղերքը, և Կամանդոսը: 2017-ին ներկայացրեցի չորս երգ, որից երկուսը տեսահոլովակի տեսքով: - [b]2017-ին կարծես անձնականում չեղան փոփոխություններ կամ եղան, որը խնամքով թաքցնում եք, արդյոք դեռ չեք գտել Ձեր երկրորդ կեսին:[/b] - Անձնական կյանքում ոչ մի փոփոխություններ չեն եղել, ընկերուհի կամ երկրորդ կես չունեմ: [b] - Ինչ նորություններ սպասենք 2018-ին Ձեզանից:[/b] - 2018-ին կներկայանամ նոր ոճով: Այս տարի ներկայացրածս երգերը կլինեն բոլորովին նոր ոճի մեջ: Կունենամ ոճայի փոփոխություն: Մինչ օրս ներկայացնում էի հանգիստ սիրային երգեր, իսկ շատ-շուտով կներկայանամ ռիթմիկ և նոր ոճով: - [b]Եթե գնահատենք 2017-ը 5 բալային միավորով ապա ինչպիսի գնահատական կտայիք Ձեր աշխատանքերին: [/b]- Գնահատանը թողնում եմ հանդիսատեսին, -[b] Սպասվում է արդյոք համերգային ծրագիր Երևանում:[/b] - Համերգի մասին խոսել դեռ շատ շուտ է: Երբ հասկանամ հասունացել է այդ պահը և պետք է ներկայանամ համերգային ծրագրով ապա այդ ժամանակ կներկայանամ մենահամերգով, բայց դեռ այդ պահը չի հասունացել: Իսկ այն մարդիկ՝ ովքեր սիրում են լսել կենդանի հնչողությամբ երգեր իմ կատարմամբ գիտեն թե որտեղ եմ երգում և ամեն օր ներկա են այն վայրերում, որտեղ ես աշխատում և կատարում եմ կենդանի հնչողությամբ երգեր: - [b]Մինչ օրս Ձեր կատարած աշխատաներից որն է որ մեծ հաջողություն է տվել Ձեզ:[/b] - Միանշանակ փոխեցիր էությունս երգն էր, որը մեծ ճանաչում տվեց ինձ: Մյուս երգերս և տեսահոլովակներս ևս հաջողություններ են բերել ինձ: [b]Նյութը՝ Էմին ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ Լուսանկարները՝ Գևորգ Սիրեկանյանի անձնական արխիվից[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր