211652_close_icon
views-count11824 դիտում article-date 21:13 13-01-2018

Տոնական համերգային ծրագրով եզրափակվել է «Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագիրը

«Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների շարքը եզրափակվել է Ազատության հրապարակում կազմակերպված «Իմ հին ու նոր տարի» տոնական համերգային ծրագրով: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ շուրջ մեկ ամիս մայրաքաղաքում կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ՝ նախատեսված ինչպես փոքրերի, այնպես էլ մեծահասակների համար: Հին տոմարով Նոր տարվա այդ օրը մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին իրենց կատարումներով ուրախ տրամադրություն են փոխանցել էստրադային ու ժողովրդական սիրված և ճանաչված երգիչները, ինչպես նաև երգի և պարի խմբերը: Ազատության հրապարակն աստիճանաբար վերածվել է պարահրապարակի: Ներկաները նշել են, որ սիրով են մասնակցել Երևանի համար հոբելյանական 2018 թվականի Ամանորի և Սուրբ ծննդյան տոնական օրերի միջոցառումներին:

Նմանատիպ նյութեր