211652_close_icon
views-count8674 դիտում article-date 23:30 12-01-2018

Թիվ 99 երթուղու միկրոավտոբուսում կատարված գրպանահատությունը բացահայտվեց

Հունվարի 11-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Խանջյան փողոցի թիվ 1 հասցեի մոտից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1977 թ. ծնված Վահան Դ.-ին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.40-ին, նա թիվ 99 երթուղու միկրոավտոբուսի սրահում 1947թ. ծնված Քնարիկ Ս.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել են փաստաթղթեր և գումար: Գողոնն առգրավված է: Կատարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր