9011 դիտում
22:56 09-01-2018
Զինեդին Զիդան. Թույլ չեմ տա իմ խաղացողների վրա կեղտ շպրտել
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անդրադարձել է այս մրցաշրջանում թիմի մրցելույթներին:
«Ես այն մարդկանցից չեմ, որը թույլ կտա 2-3 խաղացողի վրա կեղտ շպրտել, եթե ինչ որ բան այնպես չէ: Մենք բոլորս միասին ենք: Բոլորս էլ պատասխանատու ենք արդյունքի համար, և ես՝ որպես մարզիչ, առաջին հերթին:
Մենք երկու հրաշալի տարի ենք ունեցել, այդ մասին չպետք է մոռանալ: Մենք չենք ապրելու անցյալով, սակայն չպետք է նաև հրաժարվենք արածից:
Չեմ պատրաստվում պատմել ձեզ, թե ինչի մասին ենք խոսել ղեկավարության հետ, սակայն դրանք բանակցություններ են, որոնք կարող են տեղի ունենալ ցանկացած թիմում:
Դուք կարող եք ասել, թե մենք ճգնաժամի մեջ ենք: Բայց մենք ցանկանում ենք ճիշտ լուծումներ գտնել:
Ցանկանում եմ հստակ արտահայտվել. ես նոր խաղացողներ չեմ ցանկանում: Տեսնենք,թե ինչ կլինի մրցաշրջանի վերջում: Այնուհետև մենք կկարողանանք ամեն ինչ վերլուծել, և անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կլինեն», ասել է Զիդանը:
Նմանատիպ նյութեր
7783 դիտում
18:53 05-11-2017
Զինեդին Զիդան. Միգուցե աշխարհի լավագույն մարզիչը չեմ, բայց վատագույնն էլ չեմ
3223 դիտում
11:30 16-04-2016
Զինեդին Զիդան. Չեմ ցանկանում խոսել «Բարսելոնայի» մասին
4388 դիտում
21:41 10-10-2016
Զինեդին Զիդան. Երբեք չեմ գլխավորի ՊՍԺ-ն
Այս բաժնից
862 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը
892 դիտում
13:42 15-04-2024
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում
877 դիտում
11:27 15-04-2024
Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում