211652_close_icon
views-count87059 դիտում article-date 20:06 09-01-2018

Նոր-Նորքում բախում է հասունանում Դուբայի էդոյի ու Դմբուզ Հենդոյի թիմերի միջեւ. ArmLur.am

ArmLur.am-ն հայտնել էր, որ 2017թ-ի նոյեմբերի 16-ին դանակահարված վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էին տեղափոխվել Երեւանի Կռիլովի փողոցի բնակիչ՝ 25-ամյա Գրիգոր Վարպետյանը, Կոնդի փողոցի բնակիչ՝ 30-ամյա Արթուր Սիմոնյանը եւ Մառի փողոցի բնակիչ՝ 30-ամյա Ռոբերտ Մանուկյանը: Կատարվածի մասին «Ժողովուրդ» օրաթերթին նամակով տեղեկացրել էին ընթերցողները՝ հայտնելով, որ «նոյեմբերի 16-ին մեր բակում` Նանսենի 4 հասցեում կատարված դանակահարության դեպքի մասին: Հայտնում ենք ձեզ, որ դեպքի գլխավոր մեղավորը դանակահարվածներից Ռոբերտ Մանուկյանի հայրն է` Հենդո Մանուկյանը, որը ավելի շատ հայտնի է Դմբուզ մականունով: Այդ օրը երեկոյան մոտ 10 հատ «ՋԻՓ» տեսակի մեքենաներով գալիս են, հաշվեհարդար տեսնեն մեր բակի երեխաների հետ: Բանն այն է, որ Հենդո Մանուկյանի, նրա սանիկի եւ մեր բակի երեխաների միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն: Այդ ժամանակ բակի տղաներից Չախկալը մոտենում է Հենդոյին՝ հույս ունենալով հարթել իրավիճակը, բայց Հենդոն ոչ սթափ լինելով՝ զենքով հարվածում է նրա դեմքին, որից հետո սկսվում է ծեծկռտուքը, ինչի արդյունքում դանակահարվում են այդ երեքը: Մինչեւ այսօր բոլորը հարցաքննվում են՝ բացի գլխավոր մեղավոր Հենդո Մանուկյանից»: Մանրամասներն՝ [url=http://armlur.am/767388/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր