211652_close_icon
views-count37667 դիտում article-date 09:45 27-05-2017

Ճաճոյի Էդոյի որդին դաժան ծեծի է ենթարկել կնոջն անգամ երեխաների ներկայությամբ. նոր մանրամասներ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Քրեական հեղինա­կություն Ճաճոյի Էդոյի որդու սպանության գործով դատաբժշկա­կան փորձաքննություն է նշանակվել նաև սպանվածի կնոջ նկատմամբ, քանի որ նրա մարմնի վրա ևս առկա են եղել բռնու­թյան հետքեր: Ի պա­տասխան «Փաստինֆո»-ի հարցման՝ այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից: Հարևանների խոսքով՝ այս ընտանիքում վիճաբանությունն ու ծեծը պարբերական բնույթ է կրել, ամուսինը տարիներ շարունակ ծեծել ու նվաստացրել է կնոջը: Դեպքի օրը ևս ամուսինը ծեծել է կնոջը, և նրան անգամ հետ չի պահել մանկահասակ երկու երեխաների ներ­կայությունը: Մեր տեղեկություններով՝ երբ իրավապահները ժամանել են դեպքի վայր, նրանց տունն ամբողջությամբ տակնուվրա արված է եղել, գետնին հայտնաբերվել են ափսեներ, աթոռները և սեղանը գետնին շպրտված են եղել, ինչը փաստում է, որ դեպքին նախորդող պահերին ամուսինների միջև թեժ վիճաբանություն է եղել: Նշենք, որ նրանց մանկահասակ երեխաներից մեկն 8 տարեկան է, իսկ փոքրիկը՝ 2»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր