19627 դիտում
14:15 09-01-2018
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը մասնակցել է Սերգեյ Փարաջանովին նվիրված ստեղծագործական մրցույթի պարգևատրման արարողությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունվարի 8-ին Թբիլիսիի Կովկասյան տանը տեղի ունեցավ Սերգեյ Փարաջանովին նվիրված ստեղծագործական մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որը կազմակերպել էին Վրաստանում ՀՀ դեսպանությունը և «Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպությունը։
Միջոցառմանը մասնակցում էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Վրաստանի՝ Հաշտեցման և քաղաքացիական հավասարության նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան, հոգևոր դասի ներկայացուցիչներ, մտավորականներ, վիրահայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ։
Ժյուրիի որոշմամբ ստեղծագործական մրցույթի «Ոսկե դափնեկրի» կոչմանն արժանացավ Տինատին Բուկիան, առաջին տեղը զբաղեցրեց Յուլյա Չալունելին, երկրորդը՝ Գոհար Հակոբյան, իսկ երրորդը՝ Լևան Ցալուգելաշվիլին։
«Ոսկե դափնեկրի» կոչմանն արժանացած Տինատին Բուկիային դեսպան Սադոյանը պարգևատրեց պատվոգրով և հանձնեց Հայաստան այցելության եռօրյա ուղեգիր, որտեղ նա հնարավորություն կունենա այցելել տեսարժան վայրեր և ծանոթանալ Հայաստանի պատմամշակութային հարուստ ժառանգությանը։
Պատվոգրեր հանձնվեցին նաև մրցանակային այլ տեղեր զբաղեցրած մասնակիցներին:
Տեղեկանք․ Սերգեյ Փարաջանովին նվիրված ստեղծագործական մրցույթը տեղի է ունեցել 2017 թ․ հոկտեմբերի 15-ից դեկտեմբերի 28-ը, որի ընթացքում երեք տասնյակից ավելի հայ և վրացի նկարիչներ հանդես են եկել իրենց հեղինակային ստեղծագործություններով։
Հաղթողին տրամադրված ուղեգրի բոլոր ծախսերը հոգում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
7340 դիտում
18:30 15-01-2018
Վրաստանում ՀՀ դեսպան Սադոյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանում Գերմանիայի դեսպան Հայկե Պայչի հետ
10502 դիտում
20:33 09-01-2018
Դեսպան Ռուբեն Սադոյանը Վրաստանում հանդիպել է ԱՄՆ դեսպան Յան Քելլիի հետ
12790 դիտում
22:32 19-01-2018
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
718 դիտում
13:36 26-04-2024
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
451 դիտում
12:55 26-04-2024
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները